Անցնել բովանդակությանը

· Դասական

Ո՞վ է Բեթհովենի «Էլիզեն»

Ո՞վ է Բեթհովենի «Էլիզեն»
Լյուդվիգ վան Բեթհովենի ամենահայտնի և ճանաչելի ստեղծագործություններից մեկը Թիվ 25 բագատելն է, որն ավելի հայտնի է «Էլիզեին» ("Für Elise") անունով։

Այն գրվել է 1810 թ․ ապրիլի 27-ին, խմբագրվել 1822-ին բայց երբեք չի հրատարակվել կոմպոզիտորի կենդանության օրոք։

Ստեղծագործությունն առաջին անգամ տպագրվել է երաժշտագետ Լյուդվիգ Նոլի կողմից 1867-ին՝ Բեթհովենի մահվանից 40 տարի անց։

Իսկ ո՞վ է Էլիզեն։


Ստույգ պատասխան չկա։ Երաժշտագետները նշում են տարբեր անուններ։ Ահա՛ մի քանիսը։

Թերեզ Մալֆատտի․ 1810 թ․ Թերեզան եղել է Բեթհովենի աշակերտուհին և մեծ սերը։

Յուլիանա Կատերինա Էլիզաբեթ Բարնշֆիլդ․ Բարնշֆիլդը եղել է Թերեզ Մալֆատիի հարևանուհին և, հնարավոր է, Մալֆատտիի մոտ դաշնամուրի դասեր է առել։ Որոշ երաժշտագետներ կարծում են, որ Բեթհովենն իր սիրելիին հաճոյանալու համար իր աշակերտուհուն ստեղծագործություն է նվիրել։

Էլիզաբեթ Ռոքել․ Հայտնի ստեղծագործությունը գրելուց մի քանի տարի առաջ Բեթհովենը հանդիպում է օպերային երգչուհի Էլիզաբեթ Ռոքելին, որը «Ֆիդելիո» օպերայում մարմնավորում է Ֆլորեստանին։ Մինչ երգչուհու ամուսնանալը, նրանք մտերիմ ընկերներ էին, և համաձայն տեսության, «Էլիզեին» ստեղծագործությամբ Բեթհովենը Ռոքելին գեղեցիկ հրաժեշտ է տվել։

Ո՞վ է Բեթհովենի «Էլիզեն» · Armenian National Music