· Դասական
Հայտնի են Գոհար Գասպարյանի անվան համահայկական մրցույթի հաղթողները
Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի
14-ը Երևանում անցկացվեց Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների
(դասական երգեցողություն) համահայկական մրցույթը: Այն իրականացրեցին Հայաստանի երաժշտական ընկերությունը,
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և Երևանի Կոմիտասի
անվան պետական կոնսերվատորիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության
աջակցությամբ:
Մրցույթն այս տարի նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյակին:
Մրցույթն անցկացվում էր շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման և տաղանդի դրսևորման, ինչպես նաև հայ օպերային արվեստի երախտավորների հիշատակն արժևորելու նպատակով: Մրցույթի հաղթողների համար (արական և իգական ձայների համար անհատական) սահմանվել էին մրցանակներ և «Գոհար Գասպարյան» արձանիկ-մրցանակ, որը հեղինակել է քանդակագործ Նուռը:
Արական ձայներում առաջին մրցանակի արժանացան Ակսել Դավեյանը և Գրիշա Մարտիրոսյանը, իգական ձայնում՝ Էլեն Եղիազարյանը և Մարիաննա Հովհաննիսյանը: Երկրորդ մրցանակը արական խմբում կիսեցին Հովհաննես Անդրեասյանը և Տիգրան Հակոբյանը, իգական խմբում լավագույնը ճանաչվեց Լուսինե Ստեփանյանը: Երրորդ մրցանակը բաժին հասավ Արսեն Գևորգյանին, Մարգարիտա Սարգսյանին և Նելլի Սարգսյանին: Մրցույթի լավագույն կոնցերտմայստեր ճանաչվեց Վարդան Գյոդակյանը: Բացի գլխավոր մրցանակից, մասնակիցներն արժանացան նաև տարատեսակ այլ մրցանակների և դիպլոմների:

Մրցույթի գալա համերգը կայացավ հայ մեծանուն երգչուհու ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյակին նվիրված մեներգիչների համահայկական մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 28 երգիչ-երգչուհիներ՝ հանրապետության երաժշտական, արվեստի քոլեջների, պետական կոնսերվատորիայի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ արտիստներ: