· Դասական
Հայտնի են ԵՊԿ ներբուհական մրցույթի հաղթողների անունները
Հունիսի 11-15-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում անցկացվեց Նվագախմբային ֆակուլտետի ներբուհական մրցույթ՝ նվիրված կամերային-գործիքային անսամբլի արվեստին։ Մրցույթի հովանավորն էր Երևանի երաժշտական բուհի բազմամյա գործընկեր «Հայ Օգնության Ֆոնդ»-ը։ Հիշեցնենք, որ այս կազմակերպության հետ համատեղ ԵՊԿ Նվագախմբային ֆակուլտետը 2022-ին արդեն իրականացրել էր ներբուհական մրցույթ՝ Լարային և Փողային գործիքների մենակատարների անվանակարգերով։
Այս անգամ նախատեսվել էին Կամերային-գործիքային անսամբլի և Լարային կվարտետի անվանակարգերը։ Մրցույթն անցկացվեց երկու փուլով։
Հունիսի 11-ին մասնակիցները ներկայացան կլասիցիզմի և ռոմանտիզմի դարաշրջանների, իսկ հունիսի 14-ին՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով։ Մրցութային ելույթների նվազագույն տևողությունը սահմանվել էր 15 րոպեն։
Հանձնաժողովի նախագահն էր մրցույթի նախաձեռնող և կազմակերպիչ, ԵՊԿ նվագախմբային ֆակուլտետի դեկան, դոցենտ Ռուբեն Սմբատյանը, հանձնաժողովի մյուս անդամներն էին՝ ԵՊԿ կամերային-գործիքային անսամբլի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իրինա Բադալյանը և նույն ամբիոնը ներկայացնող մեկ այլ դասախոս՝ Ջուլիետա Վարդանյանը, ինչպես նաև ԵՊԿ լարային կվարտետի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Թերեզա Նաչարյանը և նույն ամբիոնի մեկ այլ դասախոս՝ Նարինե Հարությունյանը։
Հունիսի 15-ին կայացավ մրցույթի փակումը, մրցանակաբաշխությունը և մրցանակակիր ուսանողների ելույթներից կազմված համերգը։
Մրցանակաբաշխությունը վարեց Ռ․ Սմբատյանը։ Նա նշեց, որ մրցույթում շեշտը դրված էր ուսանողների մասնակցության վրա, որպեսզի նրանք ոգևորվեն և խրախուսվեն, քանի որ կային դրամական մրցանակներ։
ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Էդուարդ Կարապետյանը հատուկ կարևորեց իրենց կազմակերպության բազմամյա համագործակցությունը ԵՊԿ-ի հետ՝ թե՛ կրթաթոշակների, թե՛ մրցույթների և զանազան նախագծերի շրջանակում։ Մասնակիցներին ողջունեցին նաև Ի․ Բադալյանը և Թ․ Նաչարյանը՝ նշելով համապատասխան ամբիոններում տարվող աշխատանքները և դրանց արդյունքները։ Համերգային բաժնում հնչեցին հատընտիր դրվագներ մրցութային կատարումներից։
Կամերային-գործիքային անսամբլի անվանակարգում 1-ին մրցանակը կիսվեց երկու կազմերի միջև՝ Անդրեյ Կուրբետ /բակալավր, 4-րդ կուրս, դաշնամուր/, Նորայր Մաղաքյան /բակալավր, 3-րդ կուրս, ջութակ/ և Հենրի Երկանյան /բակալավր, 4-րդ կուրս, թավջութակ/, անսամբլի ղեկավար՝ պրոֆեսոր Ալիսա Արզումանյան:
Ավագ Ավագյան /մագիստր, 2-րդ կուրս, կլառնետ/, Իվանե Եսայան /բակալավր, 2-րդ կուրս, ջութակ/ և Էլեն Հարությունյան /մագիստր, 1-ին կուրս, դաշնամուր/, անսամբլի ղեկավար՝ պրոֆեսոր Իրինա Բադալյան։
2-րդ մրցանակի ֆոնդը բաշխվեց վերոհիշյալ կազմերի միջև։
3-րդ մրցանակի արժացան բակալավրի 3-րդ կուրսի ուսանողներ Արեն Ամիրյանը /դաշնամուր/, Մարիամ Գաբուճյանը /ջութակ/ և Աշոտ Ղարիբյանը /թավջութակ/, անսամբլի ղեկավար՝ պրոֆեսոր Իրինա Բադալյան։
Լարային կվարտետի անվանակարգում 1-ին մրցանակը կիսեցին երկու կազմեր՝ Գրիգոր Սմորոդինովը /բակալավր, 4-րդ կուրս, ջութակ/, Նորայր Մաղաքյանը /բակալավր, 3-րդ կուրս, ջութակ/, Հեղինե Աբրահամյանը /բակալավր, 2-րդ կուրս, ալտ/ և Աշոտ Ղարիբյանը /բակալավր, 3-րդ կուրս, թավջութակ/, քառյակի ղեկավար՝ դասախոս Թերեզա Նաչարյան;
բակալավրի 3-րդ կուրսի ուսանողներ՝ Սվետլանա Միքաելյանը /ջութակ/, Նորայր Մաղաքյանը /ջութակ/, Նարե Թորոսյանը /ալտ/ և Անահիտ Շահինյանը /թավջութակ/, քառյակի ղեկավար՝ դասախոս Նարինե Հարությունյան։
Հայ կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման համար նախատեսված հատուկ մրցանակն էլ շնորհվեց Անդրեյ Կուրբետին /բակալավր, 4-րդ կուրս, դաշնամուր/, Նորայր Մաղաքյանին /բակալավր, 3-րդ կուրս, ջութակ/ և Հենրի Երկանյանին /բակալավր, 4-րդ կուրս, թավջութակ/, անսամբլի ղեկավար՝ պրոֆեսոր Ալիսա Արզումանյան։