Անցնել բովանդակությանը

· Դասական

Սյունիքում անցկացվել է «Երգով ու սիրով» երգչախմբային 3-րդ փառատոնը

Սյունիքում անցկացվել է «Երգով ու սիրով» երգչախմբային 3-րդ փառատոնը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Կոմիտաս փառատոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մայիսի 5-11-ն Սյունիքի մարզում անցկացվել է «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնը: Փառատոնին մասնակցել են Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Խնձորեսկի, Շինուհայրի 12 երգչախմբերը։ Փառատոնի պատվավոր հյուրն էր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

«Երգով ու սիրով» փառատոնի նպատակն է զարգացնել մանկապատանեկան երգչախմբային արվեստը Սյունիքի մարզում, խթանել նոր երգչախմբերի ստեղծումը, կատարելագործել գործող երգչախմբերի մասնագիտական հմտությունները:

Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում, այնուհետև Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մշակույթի պալատի դահլիճում տեղի է ունեցել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենահամերգը: 

«Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնի գլխավոր համերգը կայացել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում՝  Սյունիքի 12 երգչախմբերի մասնակցությամբ: 
Սյունիքում անցկացվել է «Երգով ու սիրով» երգչախմբային 3-րդ փառատոնը · Armenian National Music