Անցնել բովանդակությանը

· Դասական

Ա. Խաչատրյանի մանկական ստեղծագործությունները՝ Տրիստան Պֆաֆի նոր ձայնասկավառակում

Ա. Խաչատրյանի մանկական ստեղծագործությունները՝ Տրիստան Պֆաֆի նոր ձայնասկավառակում
Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մանկական ստեղծագործություններն ընդգրկվել են երիտասարդ ֆրանսիացի դաշնակահար Տրիստան Պֆաֆի նոր՝ «Մանկության նկարներ» ("Tableaux  d’enfance") ձայնասկավառակում։ Ինչպես ANM-ին հայտնեց դաշնակահարը, իր նոր ալբոմում ընդգրկված են Արամ Խաչատրյանի Մանկական առաջին ալբոմից  «Անդանտինոն» և երկրորդ ալբոմից՝  10 պիեսներ։ Սկավառակում տեղ են գտել նաև ռուս կոմպոզիտոր Դմիտրի Կաբալևսկու մանկական ստեղծագործությունները։

Ձայնասկավառակը վաճառքի կհանվի մարտի 6-ին, իսկ շնորհանդեսը կկայանա մարտի 26-ին՝ Փարիզի "Salle Colonne"-ում։ 

Տրիստան Պֆաֆը Փարիզի Կոնսերվատորիայի շրջանավարտ է, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր։ Հայաստանում նա ելույթ է ունեցել երեք անգամ։ 

Ա. Խաչատրյանի մանկական ստեղծագործությունները՝ Տրիստան Պֆաֆի նոր ձայնասկավառակում · Armenian National Music