· Դասական
«Հավերժականի ծնունդը». Համաշխարհային պրեմիերա
Ապրիլի 14-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո։ Երեկոյին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, մենակատարներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը, դաշնակահար Նարինե Ենգիբարյանը և ջութակահար Աստղիկ Վարդանյանը։
Երեկոյի ընթացքում տեղի կունենա Տաթև Ամիրյանի The Birth of the Eternal («Հավերժականի ծնունդը») դաշնամուրի, լարայինների և հարվածայինների համար ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Բացի դրանից, կհնչեն նաև Էդուարդ Հայրապետյանի Պոստլյուդը, Լորիս Ճգնավորյանի Սերենադը 12 լարայինների համար, Միխայիլ Կոկժաևի Կոնցերտինոն բլյուզի ոճով՝ դաշնամուրի և լարայինների համար, Ստեփան Շաքարյանի «Բլյուզի ալիքների վրա» ստեղծագործությունները։