Անցնել բովանդակությանը

· Դասական

Հովիկ Սարդարյանի ստեղծագործությունը կկատարվի Լյուցեռնի փառատոնի շրջանակներում

Հովիկ Սարդարյանի ստեղծագործությունը կկատարվի Լյուցեռնի փառատոնի շրջանակներում
Երիտասարդ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը Լյուցեռնի փառատոնի համար ստեղծագործություն կգրի։ Ինչպես հայտարարում է փառատոնի կազմկոմիտեն՝ "Roche Young Commissions" նախագծի շրջանակներում՝ երկու երիտասարդ կոմպոզիտորներին կպատվիրվեն ստեղծագործություններ Լյուցեռնի 2023 թ․ ամառային փառատոնի համար։ Հովիկ Սարդարյանի հետ նախագծին կմասնակցի իսպանացի կոմպոզիտոր Դավիդ Մոլիները։ 

"Roche Young Commissions" նախագիծն իրականացվում է հայտնի Roche դեղագիտական ընկերության, Լյուցեռնի փառատոնի և փառատոնին կից ակադեմիայի միջև՝ երկու տարին մեկ անգամ։ Մինչև 30 տարեկան կոմպոզիտորներն այցելում են գործարան, շփվում երիտասարդ գիտնականների հետ, մասնակցում են տարբեր միջոցառումների, որոնք միտված են երիտասարդներին ոգեշնչելու գիտության և արվեստի միջև երկխոսության։