· Դասական
Համաշխարհային բալետային պրեմիերա հայ արվեստագետների կողմից՝ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում
Մարտի 24-ին և 25-ին Մոսկվայի Երմոլովայի թատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր-խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանի բեմադրությամբ և կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանի երաժշտությամբ «Իկոնա» բալետային ներկայացման համաշխարհային պրեմիերան։ Բալետի զգեստների հեղինակը բելգիաբնակ Իրինա Շապոշնիկովան է, իսկ ներկայացման կազմակերպիչները և արտիսները՝ Դիանա Վիշնյովա կոնտեքստի ներկայացուցիչները։
Բալետ բեմադրելու հրավերը Ռիմա Պիպոյանը ստացել էր դեռ 2023թ-ին, աշխատանքները ներկայացման վրա սկսվել են 2024-թ-ի օգոստոսից և ընդհատումներով բեմադրվել 5 շաբաթվա ընթացքում։ Սերգեյ Ումրոյանը երաժշտական նյութը ստեղծելու համար աշխատել է ավելի քան կես տարի։
«Իկոնա» բալետի առաջնախաղերը Մոսկվայում փայլուն են անցել՝ ստանալով հանդիսատեսի, արվեստագետների և քննադատների բարձր գնահատանքին։
Ռիմա Պիպոյանը, ով համարվում է Հայաստանում ժամանակակից պարի առաջատարներից մեկը, նշել է. «Շնորհակալ եմ մասնագիտական թիմին՝ մեծ վստահության, նվիրված ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Սա մեծ ձեռքբերում է՝ ոչ միայն մեզ, այլև հայկական ժամանակակից արվեստի համար»։
Կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանը հավելել է. «Անչափ հաճելի է լսել բարձրակարգ մասնագետների դրական կարծիքները։ Այս բալետի ստեղծումը երկարատև և պատասխանատու գործընթաց էր, և ուրախ եմ, որ այն մեծ արձագանք գտավ»։
«Իկոնա» բալետի պետերբուրգյան պրեմիերան կայանա Սանկտ-Պետերբուրգի պետական երիտասարդական թատրոն Ֆոնտանկայի ափին՝ մարտի 31-ին և ապրիլի 1-ին, իսկ Մոսկվայում հանդիսատեսը բալետը կարող է կրկին վայելել ապրիլի 14-ին ու 15-ին։
Շնորհավրում ենք մեր հայրենակիցներին հաղթական ելույթների կապակցությամբ և մաղթում մեծ հաջողություններ։