Անցնել բովանդակությանը

· Դասական

Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը

Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը
Թումանյանի անվան զբոսայգում մեկնարկել է Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը, որը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ, հիմնադրվել է 2023 թվականին և այս տարիների ընթացքում միջազգային ճանաչում ու հանրային հնչեղություն է ստացել:

Երեկ «Թամար» բալետային ստեղծագործության համաշխարհային առաջնախաղն էր՝ անվանի բալետմայստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ:

«Ախթամար» լեգենդի հիման վրա ստեղծված բալետի երաժշտության հեղինակը շվեյցարաբնակ կոմպոզիտոր Վալերի Տոլստովն է։
Փառատոնի շրջանակներում հունիսի 5-ին և 6-ին՝ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան: