· Դասական
«Հայ Օգնության ֆոնդի» աջակցությամբ ԵՊԿ-ում անցկացվեց առաջին ներբուհական մրցույթը
Դեկտեմբերի 14-ից 16-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում «Հայ Օգնության Ֆոնդի» աջակցությամբ առաջին անգամ անցկացվեց ներբուհական մրցույթ։ Նշենք, որ բարեգործական հիմնադրամի համագործակցությունը երաժշտական բուհի հետ ունի շուրջ 20 տարվա պատմություն: Այդ ընթացքում ֆինանսավորում են ստացել բազմազան կրթական նախագծեր և իրականացվել են 4 հանրապետական և միջազգային մրցույթներ: Այս անգամ մրցույթն ուներ ներբուհական ձևաչափ և նախատեսված էր նվագախմբային ֆակուլտետի սաների համար: Մրցույթին մասնակցեցին երաժշտական բուհի բակալավրիատի և մագիստրատուրայի 18 ուսանողներ։ Մրցույթի պարտադիր ծրագիրը ներառում էր վիրտուոզ պիես և խոշոր կտավի ստեղծագործություն՝ կոնցերտի 1-ին կամ 2-րդ, 3-րդ մասեր։ Մասնակիցները ներկայացան բազմազան և ինքնատիպ նվագացանկով՝ կատարելով թե՛ դասական, թե՛ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Դեկտեմբերի 13-ին անցկացվեց վիճակահանություն, որի արդյունքում որոշվեց մասնակիցների հերթականությունը։
Դեկտեմբերի 14-ին ելույթ ունեցան Լարային գործիքների ամբիոնի ուսանողները։ Հանձնախմբի անդամներն էին Նվագախմբային ֆակուլտետի դեկան, դոցենտ Ռուբեն Սմբատյանը, Լարային գործիքների ամբիոնի դասախոս Արմեն Թորոսյանը և Երևանի Պ․ Չայկովսկու անվ․ միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի տնօրեն, ԵՊԿ դոցենտ Մարտունի Կոստանդյանը։ Նարե Մելքոնյանը (բակալավրիատ, 2-րդ կուրս, տավիղ, ղեկ.՝ Զառա Հարությունյան), Անուշ Մարգարյանը (բակալավրիատ, 4-րդ կուրս, ջութակ, ղեկ.՝ պրոֆ. Բագրատ Վարդանյան) և Սվետլանա Միքաելյանը (բակալավրիատ, 2-րդ կուրս, ջութակ, ղեկ.՝ պրոֆ. Ալեքսանդր Կոսեմյան) ստացան Դիպլոմներ, իսկ մրցանակային տեղերը կիսվեցին. 3-րդ մրցանակի արժանացան Արման Պողոսյանը (բակալավրիատ, 3-րդ կուրս, թավջութակ, ղեկ.՝ դոց. Արամ Թալալյան) և Էլեն Մամիկոնյանը (բակալավրիատ, 3-րդ կուրս, ջութակ, ղեկ.՝ պրոֆ. Արտաշես Մկրտչյան), 2-րդ մրցանակի՝ Սոնա Թուրաբյանը (մագիստրատուրա, 2-րդ կուրս, ալտ, ղեկ.՝ Արմեն Թորոսյան), Սյուզանա Ասատրյանը (բակալավրիատ, 2-րդ կուրս, ջութակ, ղեկ.՝ Ա. Մկրտչյան) և Ժան-Միշել Արոյանը (բակալավրիատ, 3-րդ կուրս, ջութակ, ղեկ.՝ Բ. Վարդանյան), իսկ 1-ին մրցանակի՝ Իվանե Եսայանը (բակալավրիատ, 1-ին կուրս, ջութակ, ղեկ.՝ Արամ Ասատրյան) և Էմիլ Կապինոսը (բակալավրիատ, 3-րդ կուրս, թավջութակ, ղեկ.՝ Ա. Թալալյան)։
Դեկտեմբերի 15-ին ելույթ ունեցան Փողային և հարվածային գործիքների ամբիոնի ուսանողները։ Հանձնաժողովը ներկայացնում էին ԵՊԿ ուսումնական գծով պրոռեկտոր, կոմպոզիտոր, ֆլեյտահար Արամ Հովհաննիսյանը, Նվագախմբային ֆակուլտետի դեկան, դոցենտ Ռուբեն Սմբատյանը և Փողային-հարվածային գործիքների ամբիոնի դասախոս, ֆլեյտահար Գևորգ Ավետիսյանը։ Դիպլոմներ ստացան Հայկ Սևոյանը (բակալավրիատ, 1-ին կուրս, սաքսոֆոն, ղեկ.՝ պրոֆ. Ալեքսանդր Մանուկյան), Ստեփան Վեզիրյանը (բակալավրիատ, 2-րդ կուրս, սաքսոֆոն, ղեկ.՝ Ա. Մանուկյան) և Արա Իվանյանը (բակալավրիատ, 3-րդ կուրս, հոբոյ, ղեկ.՝ Սալման Սաֆարյան)։ 3-րդ մրցանակը կիսեցին Արմեն Դաղենցը (բակալավրիատ, 4-րդ կուրս, սաքսոֆոն, ղեկ.՝ Ա. Մանուկյան) և Իլյա Բրսոյանը (բակալավրիատ, 1-ին կուրս, կլարնետ, ղեկ.՝ դոց. Հրազդան Սարգսյան), 2-րդ մրցանակը՝ Մանե Ավագյանը (բակալավրիատ, 1-ին կուրս, ֆլեյտա, ղեկ.՝ Գևորգ Ավետիսյան) և Ավագ Ավագյանը (մագիստրատուրա, 1-ին կուրս, կլարնետ, ղեկ.՝ պրոֆ. Վյաչեսլավ Մանուչարյան)։ 1-ին մրցանակի արժանացավ Էդուարդ Խորոզյանը (բակալավրիատ, 1-ին կուրս, կլարնետ, ղեկ.՝ Հ. Սարգսյան)։
Դեկտեմբերի 16-ին անցկացվեց մրցանակաբաշխության արարողությունը, որի ընթացքում ելույթ ունեցան լարային և փողային բաժինների 1-ին մրցանակակիր ուսանողները։
ԵՊԿ ուսումնական գծով պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը բարձր գնահատեց մրցույթի կատարողական մակարդակը, մասնակիցների պատասխանատվությունը, հատուկ շնորհակալություն հայտնեց մասնագիտական դասարանների ղեկավարներին, ովքեր փաստացի դեռ առաջին կիսամյակը չբոլորած՝ հիանալի պատրաստել էին ուսանողներին։
ԵՊԿ նվագախմբային ֆակուլտետի դեկան Ռուբեն Սմբատյանը կարևորեց ՀՕՖ-ի նյութական լուրջ աջակցությունը, ինչը հնարավորություն տվեց ունենանալ մրցանակային ֆոնդ և պատշաճ կազմակերպել մրցույթը։ Նա հույս հայտնեց, որ հետագայում կկարողանան նաև ներգրավել պղնձյա-փողային գործիքներ։
ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, գիտական և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը շնորհավորական խոսքն ավարտեց անսպասելի ուրախալի լուրով. «Ինչպես գիտեք ՀՕՖ-ի կողմից Կոնսերվատորիայի աջակցության ծրագիրն այս տարի պետք է ավարտվեր։ Այս մրցույթի մասին երբ ինֆորմացիա և լուսանկարներ ուղարկեցինք ՀՕՖ-ի Նյու-Յորքի գրասենյակ, հաջորդ օրն անակնկալ լուր ստացանք։ Ուզում եմ սիրով տեղեկացնել ձեզ, որ այս ծրագիրը ՀՕՖ-ի աջակցությամբ կշարունակվի ևս 4 տարի։ Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում հաջողություն մեր համատեղ ծրագրերին»։