· Նորություններ
Կոնսերվատորիան ողջունեց իր առաջին կուրսեցիներին
Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան բացեց իր դռներն առաջին կուրս ընդունված ուսանողների համար: Կոնսերվատորիայի հարակից պուրակում առաջին կուրսեցիներին ողջունեցին ԵՊԿ ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը և գիտական քարտուղար Օլյա Նուրիջանյանը:
Արարողության ընթացքում առաջին կուրսեցիներին տրվեցին անցագրեր, նաև փոքրիկ անակնկալ՝ հատուկ պատրաստված դիմակներ՝ յուրաքանչյուր մասնագիտության համար իր տարբերիչ նկարով: Այսօր նրանք ծանոթացան դասացուցակին, ունեցան առաջին դասերը:
Արարողության ընթացքում տեղի ունեցավ նաև արդեն գեղեցիկ ավանդույթ դարձող՝ տարվա լավագույն 12 շրջանավարտների ձայնասկավառակի հանձնման արարողությունը:
Լուսանկարը՝ Թինա Գևորգյանի / ԵՊԿ