· Դասական
Հոբելյանական թատերաշրջանում օպերային թատրոնը հանդես կգա բազմաթիվ նոր ծրագերով
Այս տարի լրանում է Ա Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 90-ամյակը: Հոբելյանական թատերաշրջանը կմեկնարկի Վանաձորից:
Այդ կապակցությամբ այսօր օպերային թատրոնի նկուղային հարկում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյանը և տնօրենի գլխավոր խորհրդական, գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը:
Արա Խզմալյանը շնորհավորել է գործընկերներին թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանի բացման կապակցությամբ՝ նշելով, որ յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրի համար օպերայի և բալետի թատրոն ունենալը վկայում է համաեվրոպական մշակութային իրողություններին հաղորդակից և այդ մեծ ընտանիքի անդամ լինելու մասին:
«Անձամբ ինձ համար իսկապես տոն է թատրոնի ղեկավարության այս իրադարձային քայլը: Նման կարևոր կառույցի հոբելյանական թատերաշրջանի բացումը մարզում վկայում է մշակութային կյանքի ապակենտրոնացման մասին: Եվ այս համատեքստում սա սոսկ հյուրախաղ չէ, այլ պետական քաղաքականության դրսևորում և ուղերձ հանրությանը: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից, իրավունք ունի հարաբերակից լինելու մշակութային կյանքին»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին Վանաձորում. Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կներկայացվի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան:Մյուս ներկայացումը կկայանա սեպտեմբերի 3-ին Վանաձորի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում. կներկայացվի «Երեք սոպրանո» խորագրով համերգը:
«Վստահ եմ՝ վանաձորցի հանդիսատեսը ուրախ կլինի տեսնել մեծ լոռեցու՝ համայն հայության Թումանյանի ստեղծագործությունը օպերային բեմադրությամբ»,- ասել է Դուրգարյանը՝ կարևորելով մարզային ծրագրերի իրականացումը: Նրա տեղեկացմամբ՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են, և դեկորները շուտով կտեղափոխվեն Վանաձոր:
Կարեն Դուրգարյանը տեղեկացրեց՝ հոբելյանական միջոցառումները նախատեսված են ոչ միայն Հայաստանում, այլև ՀՀ սահմաններից դուրս: Այս թատերաշրջանում կլինեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ, հրավիրված ռեժիսորներն ու բալետմաստերները նոր ներկայացումներ կբեմադրեն:
Բանախոսներն անդրադարձել են նաև ասուլիսի անցկացման վայրին՝ թատրոնի նկուղին, որտեղ ընթանում էին շինաշխատանքներ: Դուրգարյանի բնորոշմամբ՝ հոբելյանական տարին միայն ներկայացումը չէ, այլև կազմակերպման ընթացքը. «Թատրոնը պրոցես է, և ասուլիսն այստեղ կազմակերպեցինք, որ համոզվեք դրանում: Այս տարածքը կարող է դառնալ փորձասենյակ, նաև այնպիսի հարթակ, որտեղ երիտասարդ ստեղծագործողները կկարողանան իրենց միտքը ցույց տալ, ինքնադրսևորվել ամբողջապես»:
«Մեծ հույս ունեմ, որ մոտ ժամանակներում այս միջավայրը՝ նկուղային այս հարթակը, կդառնա իսկապես մշակութային որոնումների և փորձարարության կենտրոն: Ամեն ինչ կանենք, որ այդպես լինի»,- ասել է Արա Խզմալյանը:
Ներկայացնելով օպերային թատրոնի ընթացիկ գործունեությունը՝ Դուրգարյանը նշել է, որ ավարտման փուլում է թատրոնների ներկայացումների անձնագրերի ստեղծումը, հաշվառվում են դեկորները՝ որ ներկայացման համար են, հին են, նոր են և այլն: