· Նորություններ
Օպերային թատրոնում կբեմադրվի Շառլ Ազնավուրի «Թուլուզ-Լոտրեկ» մյուզիքլը
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակին և պատվիրակության անդամներին ներկայացրել է թատրոնի պատմությունն ու գործունեությունը, հյուրերը շրջայց են կատարել կառույցում:
Ողջունելով հյուրերին՝ Կարեն Դուրգարյանը նշել է, որ թամանյանական նախագծով և բացառիկ ճարտարապետական լուծումներով այս կառույցը գտնվում է Երևանի սրտում՝ հանդիսանալով մայրաքաղաքի խորհրդանիշերից մեկը. «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդես են եկել հանրաճանաչ արտիստներ, այս բեմում բեմադրություններ են արել մեծանուն բալետմայստերներ: Այստեղ ելույթ է ունեցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որի ծննդյան 100-ամյակը նշում ենք 2024 թվականին: Թատրոնում առաջին անգամ կբեմադրենք Շառլ Ազնավուրի հեղինակած «Թուլուզ-Լոտրեկ» մյուզիքլը»:
Հյուրերը ներկա են եղել նաև «Բարեկամություն» համույթի փորձին և «Երիտասարդական օպերային ծրագրի» (ղեկավար՝ Լևոն Ջավադյան) մասնակիցների ելույթին։