Անցնել բովանդակությանը

· Դասական

Երևանի պետական կամերային երգչախումբը Լեհաստանում արժանացել է առաջին մրցանակի

Երևանի պետական կամերային երգչախումբը Լեհաստանում արժանացել է առաջին մրցանակի
Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, Լեհաստանում «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության 41-րդ փառատոնին արժանացել է առաջին մրցանակի՝ «Պրոֆեսիոնալ երգչախմբեր» անվանակարգում։

Փառատոնին մասնակցել են առաջատար երաժշտական կոլեկտիվներ։ Երգչախումբը ելույթներով հանդես է եկել փառատոնի շրջանակում՝ լավագույնս ներկայացնելով հայ կատարողական արվեստը։

Փառատոնին մասնակցությունն իրականություն է դարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։