· Դասական
Օպերային թատրոնը նախապատրաստվում է Անգլիայի ազգային բալետի երևանյան հյուրախաղերին
Մայիսի 10-ին և 11-ին հանրահայտ Անգլիայի ազգային բալետը Երևանում կլինի 21-րդ դարի պարարվեստի գլուխգործոց համարվող՝ Ակրամ Խանի «Ժիզել» ներկայացմամբ։
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իրականացնում է շինարարական աշխատանքներ կուլիսներում, հանդերձարաններում, միջանցքներում։
Հյուրընկալել Անգլիայի ազգային բալետին նշանակում է սահմանել նոր միջազգային նշաձող մայրաքաղաքի համար։ Պահանջները քիչ չեն․ անգամ բեմական հագուստի լվացման համար առանձին տարածք է հատկացվել։ Հատուկ բալետային օրերի համար թատրոնի բեմն ամբողջությամբ կվերափոխվի։
Նախագիծը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է իր մշակութային ծրագրերի շարքում։ Երևանի համար սա միջազգային առաջին մեծ նախագիծն է։ Երևանը կլինի 11-րդ մայրաքաղաքն աշխարհում, որ կընդունի Անգլիայի ազգային բալետին։