Անցնել բովանդակությանը

· Դասական

«Երևան» երիտասարդական նվագախմբի համերգը՝ նվիրված Հայաստանի անկախության տարեդարձին

«Երևան» երիտասարդական նվագախմբի համերգը՝ նվիրված Հայաստանի անկախության տարեդարձին
Թբիլիսիի Ռուսթավելիի անվան պետական թատրոնում կայացել է «Երևան» երիտասարդական նվագախմբի համերգը՝ նվիրված Հայաստանի անկախության տարեդարձին։ Երեկոյին ներկա է եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նվագախումբը երևանյան մշակութային կյանքի առանցքային նախաձեռնություններից է, որը հիմնադրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից և մշտապես վայելում է քաղաքի լիակատար աջակցությունը։

Նվագախմբի հիմնադրման և ձևավորման գործընթացում կարևորագույն դեր է ունեցել մաեստրո Էդուարդ Թոփչյանը։ Մեր օրերում նվագախումբը շարունակում է զարգանալ և միջազգային բեմերում ներկայացնել Երևանի մշակութային արժեքները։

Մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը մեծ հաջողությամբ ներկայացրել է Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնի ժամանակ։