Մշակույթը թիկունքում․ Լյանա Ուլիխանյանը հաղթել է The North International Music Competition-ում - Armenian National Music (anmmedia.am)
Մշակույթը թիկունքում․ Լյանա Ուլիխանյանը հաղթել է The North International Music Competition-ում

Հրապարակվել է՝ Սպտ 30 2020, 10:36

Հեղինակ՝ ANM Media
Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները շարունակում են հաղթանակներ գրանցել միջազային երաժշտական ասպարեզում: Այս անգամ մեր հայրենիքին հաղթանակ է բերել ծրագրի ամենակրտսեր մասնակիցը` թավջութակահար Լյանա Ուլիխանյանը։ Նա "The North International Music Competition"-ում արժանացել է առաջին մրցանակի:

Մեր երկրի համար ամեն մի փոքր հաղթանակ կարևոր է։ Արցախյան պատերազմի ժամանակ այն կրկնակի կարևոր և ոգեշնչող է, քանի որ այն ոչ միայն հողի, այլև հայ ինքնության պայքար է։

Լուսանկարը՝ Դավիթ Ջոթյանի / ANM Media