Անցնել բովանդակությանը

· Դասական

Հայ սաքսոֆոնահարը մեկ ամսում նվաճել է միջազգային երկու մրցանակ

Հայ սաքսոֆոնահարը մեկ ամսում նվաճել է միջազգային երկու մրցանակ
Պատանի սաքսոֆոնահար Դավիթ Հակոբյանը մեկ ամսում արժանացել է երկու միջազգային մրցանակի:  

Մեր երկրի ներկայացուցիչն Իսպանիայում կայացած "Talents of Europe" միջազգային մրցույթում զբաղեցրել է 2-րդ մրցանակ։ Մրցույթին Դավիթը ներկայացրել է  Մակկերի «Ժոնգլյոր» ստեղծագործությունը և Բախ Արիան։ Երկրորդ մրցույթը՝ King Peak Internatioanal Music Competition-ն անցկացվել է ԱՄՆ-ում: Ամերիկյան մրցույթում նա կրկին արժանացել է 2-րդ մրցանակի։ Այն անց է կացվել երկու փուլով,մրցույթին կրկին ներկայացվել է Բախի Արիան:  Երկու մրցույթներն էլ անց են կացվել առցանց ձևաչափով: 

Դավիթ Հակոբյանը 11 տարեկան է, սովորում է Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի սաքսոֆոնի բաժնում, Մամիկոն Մանուկյանի դասարանում: Նա  2019 թ. «Վերածնունդ» 19 միջազգային մրցույթ-փառատոնի 2-րդ կարգի դափնեկիր է, իսկ 2020թ. Սինգապուրի Brilliant Talent Discovery awards 4-րդ միջազգային մրցույթին արժանացել է Ոսկե մրցանակի: