· Դասական
Գյումրիում Խաչատուր Ավետիսյանի անունով փողոց է անվանակոչվել
2021-ին լրանում է կոմպոզիտոր, քանոնահար Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 95-ամյակը և մահվան 25-րդ տարելիցը։ Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը (2005 թվականից) և Գյումրու թիվ 7 երաժշտական դպրոցը (1996 թվականից) կրում են Խաչատուր Ավետիսյանի անունը:
Նկատի ունենալով այն մեծ վաստակը, որ ունեցել Խաչատուր Ավետիսյանը հայ երաժշտության զարգացման գործում, այն սերտ մշակութային կապերը, որոնցով մշտապես կապված է եղել մեծանուն կոմպոզիտորը հարազատ քաղաքի հետ, գյումրեցիների մեծ սերն ու երախտագիտությունը նրա հանդեպ, ինչպես նաև չմերժելով կոմպոզիտորի ընտանիքի անդամների՝ որդիների Գրիգորի եւ Միքայելի գրավոր դիմումը, Գյումրի համայնքի ավագանու՝ 14 սեպտեմբերի 2021 թվականի որոշմամբ, Խ․ Ավետիսյանի անվան թիվ 7 երաժշտական դպրոցի դիմացի փողոցը՝ Լալայան փողոցից մինչեւ Լիսինյան փողոց, այսուհետ կրում է Խաչատուր Ավետիսյանի անունը, հայտնում է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը։