Կենսագրություն
Կոմպոզիտոր, քանոնահար, ՀՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանը 20-րդ դարի հայ երաժշտարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից է։
Ծնվել է 1926 թ․ ապրիլի 14-ին՝ Գյումրիում։
Երաժշտական կրթությունը ստացել է նախ Ռ․ Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի դասարանում։ Մինչ ստեղծագործական գործունեությունը, եղել է քանոնահար և նա առաջինն էր, որ 1951 թ․ Բեռլինում անցկացվող միջազգային մրցույթում շահեց առաջին մրցանակն այդ գործիքով։ Որպես քանոնահար նա ստեղծեց մի ամբողջ դպրոց և բազմաթիվ ուսումնական ձեռնարկներ ու ստեղծագործություններ։ Նրա գրած երկու կոնցերտներն այսօր էլ ունեն լայն ճանաչում և կատարվում են աշխարհով մեկ։
1958 թ․ նա հիմնել է Հայաստանի պարի պետական անսամբլը և առաջին օրվանից դարձավ երաժշտական ղեկավարը։ Տասնհինգ տարվա աշխատանքի արդյունքում ստեղծվեցին անսամբլի պարեղանակների մեծ մասը, այդ թվում՝ Քարավան , Կակաչներ, Կինտոներ պարերը և շրջագայել շուրջ 50 երկրում։
1950-ականների վերջում նա սկսեց իր գործունեությունը որպես երգահան և ստեղծեց մի նոր երգային մտածողություն ու ձեռագիր, որոնք կարճ ժամանակահատվածում բերեցին կոմպոզիտորին լայն ճանաչման։
1974-78 թթ․ եղել է Թ․ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը։ 1978 թ․ Կեմիտասի անվան պետական կոնսերվատորիայում հիմնադրեց Ժողովրդական նվագարանների և երգեցողության ամբիոնը, որը ղեկավարեց մինչև կյանքի վերջ և ստեղծեց հսկայական մի գրադարան։ Այսօր Խ․ Ավետիսյանի ուսանողները շարունակում են իրենց ուսուցչի ավանդույթները։
Խաչատուր Ավետիսյանի ամենահայտնի ստեղծագործություններն են Եղեռնի զոհերի հիշատակին գրված օրատորիան, «Գյումրի» ռեքվիեմը՝ նվիրված երկրաշարժի զոհերին, երկու բալետներ, թատրոնի և կինոյի համար գրված երաժշտությունը և սիմֆոնիկ սյուիտներ, «Իմ անուշ տավիղ», «Մախմուր աղջիկ», «Բալենի», «Ասում են թե», «Անահիտ», «Կախարդված ծաղիկներ», «Անուրջներ», «Ծաղկեփունջ», «Եղեգ», «Շիրակի», «Հայոց հովիկ», «Պարմանի», «Կարապների պար», «Հանինա», «Տոնական Հայաստան», «Իրիկնային», «Ճերմակ աղավնի», «Տավիղ», «Հուշեր» երգերը։
Խաչատուր Ավետիսյանը մահացել է 1996 թ․ հունիսի 27-ին։