· Դասական
Տաթև Ամիրյանի մենահամերգը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
Հունիսի 19-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա ամերիկաբնակ դաշնակահար, կոմպոզիտոր Տաթև Ամիրյանի մենահամերգը։ Ինչպես Armenian National Music-ին հայտնեց Ամիրյանը, ծրագրում ընդգրկված են վերջին տարիներին գրված իր դաշնամուրային 12 ստեղծագործությունները («Լուսաբացի սպասում, «Չորս էսքիզ» դաշնամուրի համար, «Թախիծ», “Berkano”, «Տան կարոտ», “Ortus”, «Արձագանքներ մանկությունից», «Վեց պատկեր» դաշնամուրի համար)։ Մուտքն ազատ է:
Տաթև Ամիրյանը Հայաստանում վերջին անգամ ելույթ է ունեցել 2015-ին, Նարեկացի արվեստի միությունում՝ «Հանդիպում կոմպոզիտորի հետ» համերգաշարի շրջանակներում, որտեղ կատարել է իր հեղինակային ստեղծագործությունները։
Տաթև Ամիրյանի մասին ավելի մանրամասն՝ այստեղ։