· Նորություններ
Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը կկրի Շառլ Ազնավուրի անունը
Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը կրելու է աշխարահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը։ Այսուհետ այն կոչվելու է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ:
2018 թվականին Երևանի մշակույթի պետական քոլեջը դիմել էր «Ազնավուր» հիմնադրամին և Ազնավուր ընտանիքի անդամներին` քոլեջը Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու խնդրանքով։ Տևական գործընթացի արդյունքում անվանափոխության մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության կողմից: Քոլեջի զարգացման և արդիականացման նպատակով կնքվեց նաև հուշագիր ՀՀ ԿԳՄՍՆ-ի և «Ազնավուր» հիմնադրամի միջև: