Անցնել բովանդակությանը

· Դասական

Դավիթ Բալասանյանը՝ 12-րդ Piano Fidelio Composition Competition-ի հաղթող

Դավիթ Բալասանյանը՝ 12-րդ Piano Fidelio Composition Competition-ի հաղթող
Կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանը 12th Piano Fidelio Composition Competition մրցույթի Minimalist/Experimental/New Age անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի։ Ինչպես նշում է կոմպոզիտորը, մրցույթին մասնակցել են 17 երկրից 39 հեղինակներ՝ ներկայացնելով 58 ստեղծագործություն։ Դավիթ Բալասանյանի "Circular" ստեղծագործությունը ձայնագրվել է 2020 թվականին Կոմիտասի թանգարան ինստիտուտում՝ ANM Artist նախագծի շրջանակներում։

2019 թ-ին Դ․ Բալասանյանը նույն մրցույթի ջազային և ատոնալ անվանակարգերում արժանացել էր երկրորդ և երրորդ մրցանակների։

Դ․ Բալասանյանի մենահամերգի ամբողջական տարբերակը շուտով հասանելի կլինի համացանցում, որին կարող եք հետևել նախապես բաժանորդագրվելով
Armenian National Musicյութուբյան ալիքին։

Դավիթ Բալասանյանի մասին՝ այստեղ։