· Դասական
«Չբացահայտված Եվրոպա» նախագծի առաջին համերգը նվիրված է ֆրանսիական երաժշտությանը
«Կանտատա» մշակութային ՀԿ-ն ներկայացնում է նոր և բացառիկ «Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծը։ Առաջին համերգը կկայանա ապրիլի 21-ին, ժամը 19:00-ին՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում և նվիրված է Ֆրանկաֆոնիայի միջազգային օրվան, որին ելույթ կունենա Ա Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Համերգը կուղեկցվի դանշակահար Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ։ Բեմադրող ռեժիսոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյան։
Ծրագրում ներկայացված է ֆրանսիական իմպրեսիոնիզմն իր ողջ գունապնակով։ Արվեստի այդ ուղղությունը հայտնի է ավելի շատ գեղանկարչությամբ, սակայն այս շրջանը հայտնի է նաև իր երաժշտությամբ, որը, սակայն քիչ է հայտնի երաժշտասերների շրջանակում։ Կհնչեն Մ․ Ռավելի «Շեհերազադե», «Պավան», «Հայտնի երգեր» (ժողովրդական երգերի շարք), «Հունական երգեր», Հ․ Բեռլիոզի «Վիլլանելե», Գ․ Ֆորեյի «Ադաջետո» և «Իմպրովիզ», Կ․ Դեբյուսիի «Երազ» ստեղծագործությունները։
Արաբական գիշերների էկզոտիկությունը միշտ էլ հետաքրքրել Ռավելին։ Ստեղծագործության հիմքում 20-րդ դարի բանաստեղծ Տ․ Կլինգզորի «Շեհերազադե» բանաստեղծությունների ժողովածուն է, որը գրվել է Ռիմսկի-Կորսակովի համանուն սիմֆոնիկ սյուիտից ոգեշնչված։ Մ․ Ռավելի «Շեհերազադե» եռամաս վոկալ շարքը հեքիաթային գունեղությամբ արտահայտում է արաբական հեքիաթների մթնոլորտը, գույները և երանգները։ «Հայտնի երգեր» (ժողովրդական երգերի մշակումներ) շարքում ընդգրկված է ինչպես ֆրանսիական, այնպես էլ իտալական, հրեական, իսպանական երգեր, որոնք գրված են հին բարբառներով (Լիմոժ տարածաշրջանի, ռոմաներեն, իդիշ բարբառով)։ Ռավելի մշակմամբ «Հունական երգեր» շարքը հնչում է ֆրանսերեն լեզվով։ Հ․ Բեռլիոզի «Վիլլանելե» ստեղծագործությունը գրվել է Թ․ Գոտյեի «Ամառային գիշերներ» բանաստեծղությունների շարքի հիման վրա։
Նախագիծն իրականանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գործընկերությամբ։