· News
«Epic Motion». Նիկ Բերչի մենահամերգը՝ Երևանում
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է աշխարհահռչակ շվեյցարացի դաշնակահար և կոմպոզիտոր, ECM Records-ի արտիստՆիկ Բերչի մենահամերգը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
«Epic Motion» համերգի ընթացքում երաժիշտը կներկայացնի իր յուրահատուկ Ritual Groove-ը։
Նիկ Բերչի երաժշտական լեզուն կառուցվում է կրկնվող մոտիվների, ռիթմիկ շերտերի և փոքր փոփոխությունների աստիճանական զարգացման վրա։ Նրա ստեղծագործություններում յուրաքանչյուր հնչյուն և ռիթմիկ շարժում դառնում է ընդհանուր կառուցվածքի մաս՝ ստեղծելով երաժշտություն, որը միաժամանակ ունի մինիմալիստական հստակություն, ջազային ազատություն և ֆանկին բնորոշ ռիթմիկ էներգիա։ ECM Records-ը Բերչի մոտեցումը բնութագրում է որպես երաժշտություն, որտեղ կրկնվող և շերտավորվող մոտիվները ձևավորում են փոփոխվող ու բարդ ռիթմիկ պատկերներ։
Բերչը հայտնի է ոչ միայն մենանվագ կատարումներով, ալյև Ronin անսամբլի և այլ նախագծերի շրջանակում ստեղծած երաժշտությամբ։ Նրա մենանվագ ստեղծագործությունների կարևոր հավաքածուներից է ECM-ի «Entendre» ալբոմը։
Նիկ Բերչի երևանյան համերգը տեղի է ունենում Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության հետ համագործակցությամբ։