Անցնել բովանդակությանը

· Դասական

ՀԱՖՆ-ի համերգը Թբիլիսիում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

ՀԱՖՆ-ի համերգը Թբիլիսիում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի շրջանակում Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր: Միջոցառումների շարքը կմեկնարկի հոկտեմբերի 7-ին Զաքարիա Փալիաշվիլու անվան Թբիլիսիի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տոնական համերգով (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):

Նախատեսված ծրագիրը միահյուսում է հայկական, վրացական և համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցները, այդ թվում՝ Զաքարիա Փալիաշվիլու «Հարսանեկան տեսարանը» «Աբիսողոմ և Էթերի» օպերայից, Անտոնին Դվորժակի «Թավջութակի կոնցերտը» և Արամ Խաչատրյանի «Սիմֆոնիա թիվ 2»-ը («Զանգերով սիմֆոնիա»):

Համերգի մենակատարն է նշանավոր թավջութակահար, Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Նարեկ Հախնազարյանը, որի կատարմամբ կհնչի Դվորժակի հանրահայտ «Թավջութակի կոնցերտը»: