· Դասական
«Serenade with a Dandelion» սկավառակում ընդգրկվել է հայ կոմպոզիտորների 55 գործ
Մարտի 4-ին Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Herb Alpert երաժշտական դպրոցում տեղի կունենա «Serenade with a Dandelion» ալբոմի համերգ-շնորհանդեսը։ Այն «Modulation Necklace» շարքի տրամաբանական շարունակությունն է, որտեղ հնչում են Կոմիտաս Վարդապետից մինչև մերօրյա հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (Տիգրան Մանսուրյան, Արթուր Ավանեսով, Արթուր Ակշելյան և այլք)։ Մտահաղացման հեղինակներն են ջութակահարներ Մովսես Պողոսյանը և Վարդի Մանուելյանը։ Ալբոմում ներառված է չորս ձայնասկավառակ, որում ընդգրկված է 55 ստեղծագործություն (տևորղությունը՝ մոտ հինգ ժամ)։ Ստեղծագործություններից 21-ը ձայնագրվել են առաջին անգամ, մի քանիսը՝ հատուկ այս նախագծի համար։
Համերգին կներկայացվեն հայկական երաժշտարվեստի լավագույն ստեղծագործությունները՝ դասականներից մինչև համաշխարհային պրեմիերաներ, որը կներկայացնեն ջութակահարներ Վարդի Մանուելյանը, Էնդրյու Մակինթոշը, Քրիստափոր Նաջարյանը և Մովսես Պողոսյանը, ալտիստ Չե-Յեն Չենը, թավջութակահար Քոլման Իցկոֆը, դաշնակահար Սթին Վանհաուերթը, սաքսոֆոնահար Յան Բերի Բեյքերը, UCLA-ի VEM լարային քառյակը և կոմպոզիտոր Արթուր Աքշելյանը, որը կժամանի Հայաստանից հատուկ այս նախագծի մասին: Սկավառակը թողարկել է «Naxos» ընկերության «New Focus Recordings» ապրանքանիշը։