· Դասական
Օպերային թատրոնը ևս մեկ համերգասրահ ունի
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ստեղծվում է մշակութային նոր հարթակ. նախկին «Օպերա ակումբի» տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը։
Համերգասրահի խորհրդանշական բացումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակի օրը։
Այս իրադարձությանն ընդառաջ Օպերային թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը: Բանախոսները ներկայացրել են նոր համերգասրահի ստեղծման նախաձեռնությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը։
Նոր մշակութային հարթակը նախատեսված է կամերային համերգների, մանկական օպերային եւ բալետային ներկայացումների, ինչպես նաեւ մշակութային այլ միջոցառումների համար։ Այն հնարավորություն կտա ընդլայնելու Թատրոնի ստեղծագործական գործունեությունը, նոր ձեւաչափերով ներկայացնելու օպերային եւ բալետային արվեստը՝ միաժամանակ ստեղծելով առավել անմիջական ու մտերմիկ միջավայր հանդիսատեսի հետ շփման համար։
Համերգասրահի խորհրդանշական բացումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր, Օպերային թատրոնի հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակի օրը։