Անցնել բովանդակությանը

· Դասական

Անվանի դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը հայրենիքում երկու համերգ կունենա

Անվանի դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը հայրենիքում երկու համերգ կունենա
Բելգիայում բնակվող դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը երկու համերգ կունենա Հայաստանում։ Ինչպես նշված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կայքում, դաշնակահարի առաջին ելույթը կկայանա փետրվարի 2-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Անուշ Նիկողոսյանի (ջութակ), Հայկ Տեր-Հովհաննիսյանի (ալտ), Սևակ Ավանեսյանի (թավջութակ) Հայկ Խաչատրյան (կոնտրաբաս) հետ։ Ծրագրում՝ Շուբերտ՝ “Trout” կվինտետ, Բեթհովեն՝ Թավջութակի սոնատ թիվ 2 ևՋութակի սոնատ թիվ 5։ Համերգից ստացված հասույթը կկրկնապատկվի երաժիշտների կողմից և կօգտագործվի Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի համար ռոյալ գնելու համար։ 

Աշոտ Խաչատուրյանի երկրորդ ելույթը կկայանա փետրվարի 4-ին՝ ՀԱՖՆ-ի հետ։ Այդ օրը դաշնակահարը նվագախմբի հետ հայ ունկնդրին կներկայացնի Բեթհովենի թիվ 3 դաշնամուրային կոնցերտը, իսկ համերգի երկրորդ հատվածում կհնչի նույն կոմպոզիտորի թիվ 2 սիմֆոնիան։     

Հայ ունկնդրին Աշոտ Խաչատուրյանը ծանոթ է 2011 թ-ից՝ Վերադարձի դասական երաժշտության փառատոնից։ Փառատոնի շրջանակներում նա հանդես է եկել մենահամերգով և ելույթ ունեցել Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի հետ։