Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Վահան Արծրունին համերգ-դրամահավաքների շարք է նախաձեռնում՝ որդու բուժման համար

Վահան Արծրունին համերգ-դրամահավաքների շարք է նախաձեռնում՝ որդու բուժման համար

Երաժիշտ և երգահան Վահան Արծրունին նախաձեռնում է «Երգը հանուն առողջ սերնդի» խորագրով համերգ-դրամահավաքների շարք իր որդու համար՝ Գերմանիայում բուժում ստանալու նպատակով։

Այս մասին Վահան Արծրունին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Երաժիշտը նշել է, որ իր գործունեության ընթացքում բազմիցս մասնակցել է բարեգործական համերգների և դրամահավաքների՝ աջակցելով տարբեր հասարակական նախաձեռնությունների, այդ թվում՝ Սևանա լճի պաշտպանությանն ուղղված ծրագրերին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին, իսկ այսօր իր ընտանիքն է հայտնվել դժվար իրավիճակում և աջակցության կարիք ունի։

Համերգ-դրամահավաքների շարքի անդրանիկ երեկոն նկկայանա նոյեմբերի 1-ին,ժամը 19:30-ին՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում։

Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել թատրոնի տոմսարկղից կամ Tomsarkgh.am կայքից։

Անդրեասի բուժմանն աջակցել ցանկացողները կարող են նաև դրամական փոխանցումներ կատարել Վահան Արծրունու հաշվեհամարներին՝ փոխանցման նպատակում նշելով «նվիրատվություն» բառը։

Դրամական փոխանցումների տվյալները՝

  • ՀՀ դրամ՝ 1510057900939000

  • ԱՄՆ դոլար՝ 1510041906839001

  • Եվրո՝ 1510086921069249

Քարտից քարտ փոխանցումների համար նշված է նաև հետևյալ քարտի համարը՝ 5220 6510 1481 7806 (Vahan Artsruni)։