Անցնել բովանդակությանը

· Դասական

Ռոբերտ Ստեփանյանի ձայնասկավառակը՝ Opus Klassik մրցանակի հավակնորդ

Ռոբերտ Ստեփանյանի ձայնասկավառակը՝ Opus Klassik մրցանակի հավակնորդ
Հայտնի են 2021 թվականի Opus Klassik հեղինակավոր մրցանակի հավակնորդների անունները։ Հավակնորդների թվում է նաև ֆրանսիայում բնակվող ջութակահար Ռոբերտ Ստեփանյանը։ Ինչպես Armenian National Music-ին հայտնում է ջութակահարը, նրա «Galaxy» ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված է Մ․ Քենդլինգերի ջութակի կոնցերտը, ներկայացված է միանգամից չորս անվանակարգերում՝ «Համաշխարհային պրեմիերա», «Տարվա ձայնագրություն», «Դասականն առանց սահմանների» և «20-21 դդ․ սիմֆոնիկ ձայնագրություն»։  

Մ․ Քենդլինգերի ջութակի կոնցերտը նվիրված է հենց Ռ․ Ստեփանյանին։ Ձայնագրության մեջ ջութակահարն այն կատարում է K&K Philharmoniker-ի հետ՝ դիրիժոր Տարաս Լենկոյի ղեկավարությամբ։ 

Մրցանակակիրների անունները կհայտարարվեն հոկտեմբերի 10-ին՝ Բեռլինի հեղինակավոր Konzerthaus-ում։ Մասնագիտական ժյուրին, որի կազմում են ոլորտի հայտնի մասնագետներ, մրցանակներ կշնորհի 24 անվանակարգերում։ Մրցանակի հավակնորդների ցանկում են տենոր Անդրեա Բոչելլին, թավջութակահարներ Յո-Յո Ման և Գոտյե Կապյուսոնը, ջութակահարներ Դանիել Հոուփը և Լիզա Բատիաշվիլին և այլք։ 

Ռոբերտ Ստեփանյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։