· Դասական
Ռոբերտ Ստեփանյանի վարպետության դասը՝ Երևանում
Ապրիլի 25-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կկայանա ֆրանսաբնակ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Ռոբերտ Ստեփանյանի վարպետության դասը։
Ռոբերտ Ստեփանյանը վարպետության դասեր է տալիս Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Ընդգրկվել է Իտալիայում, Իսպանիայում և Բելգիայում անցկացվող ջութակի միջազգային մրցույթների ժյուրիի կազմում, այդ թվում՝ Իզայիի անվ․ հեղինակավոր մրցույթին։ Ռոբերտ Ստեփանյանի սաները հաջողությամբ հանդես են գալիս «Philharmonia Orchestra» (UK), «BBC Symphony Orchestra», «Manchester Camerata» և այլ նվագախմբերի կազմում։
Այս օրերին ջութակահարը Հայաստանում է և սիրով կկիսվի իր փորձով նաև հայ ջութակահարների հետ։ Armenian National Music-ի ֆեյսբուքյան էջում կարող եք ունկնդրել նրա կատարմամբ Ն․ Պագանինիի La Campanella-ն և Հենրիկ Վենյավսկիի Պոլոնեզը։
Ռոբերտ Ստեփանյանի մասին ավելին՝ այստեղ։