· Դասական
Երկար դադարից հետո կրկին կհնչի Բախի «Մագնիֆիկատ»-ը
Հայաստանում երկար դադարից հետո առաջին անգամ կհնչի Յ. Ս. Բախի «Մագնիֆիկատ»-ը: Այն կկատարեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերայի ներգչախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի (Իտալիա) ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա մարտի 21-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Մենակատարներ՝ Ջուլիանա Գրիգորյան, Նունե Գրիգորյան, Անուշ Մարտիրոսյան, Միքայել Գրիգորյան և Կիմ Սարգսյան:
Համերգին կհնչի նաև Բախի Երգեհոնի կոնցերտը, մենակատար՝ Թերեզա Ոսկանյան:
Յոհան Սեբաստիան Բախը «Մագնիֆիկատ»-ը գրել է 1723 թվականի մայիսին: Բախն այդ շրջանում եկեղեցական ծառայության էր անցել Լայպցիգում, որտեղ էլ հենց նույն տարում՝ դեկտեմբերի 25-ին կայանում է ստեղծագործության պրեմիերան: Մագնիֆիկատը գրված է հնգաձայն երգչախմբի, մենակատարների և նվագախմբի համար: Այն բացառիկ գեղեցկության և հզորության ստեղծագործություն է, որում միաձուլվում են Վերածննդի ավանդույթներն ու 19-րդ դար տանող միտումները: Այս գործով Բախն ասես երաժշտության լեզվով վերստեղծում է Վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ Պաոլո Վերոնեզեի տոնական ստեղծագործությունների ներկապնակն ու գույները:
Հետևելով աստվածաշնչյան տեքստերին՝ Բախը վերստեղծում է նաև հանճարեղ երաժշտական կերպարներ, որոնց բնորոշ է մերթ փափուկ մեղեդայնությունը, մերթ աղոթքի և ապաշխարելու յուրատեսակ մթնոլորտը: «Մագնիֆիկատ»-ը բաղկացած է 12 մասին, որոնցից յուրաքանչյուրը փոխանցում է ստեղագործության հիմնական գաղափարներն ու տրամադրությունը: