· Դասական
Բելգիացի երաժիշտները խաղաղության կոչ են հնչեցրել՝ ի աջակցություն Արցախի
Բելգիայի Անտվերպեն քաղաքում երեկ կայացել է դասական համերգ՝ դաշնակահար Լիբրեխտ Վանբեկեվորտի, կլառնետահար Ռոլանդ Հենդրիկսի և թավջութակահար Սևակ Ավանեսյանի մասնակցությամբ։
Ինչպես ANM-ի հետ զրույցում նշեց հայ թավջութակահարը, համերգը վաղուց է պլանավորված եղել և ծրագրում ընդգրկված էին Բեթհովենի տրիոները, և քանի որ Արցախում տեղի են ունենում ծանրագույն մարտեր, երաժիշտները որոշել են իրենց ունկնդրի ուշադրությունը սևեռել այս իրադարձությանը։
«Կատարել ենք Արվո Պյարտի «Մոցարտ-Ադաջոն»։ Արցախյան իրադարձությունների մասին պատմեցի գործընկերներիս, և մենք՝ արվեստագետներս միասին որոշեցինք մեր խոսքը հղել երաժշտասերներին, քանի որ անմեղ մարդիկ են զոհվում։ Համերգից հետո շատերը մեզ մոտեցան, նշեցին, որ եղել են Հայաստանում և իրենց աջակցությունն են հայտնում մեր հայրենիքին»։
Հիշեցնենք, որ Սևակ Ավանեսյանը այս տարվա հուլիսյան մարտերի ամենաթեժ պահին Տավուշի Մովսես գյուղում էր և ելույթ է ունեցել գյուղի բնակիչների ու զինվորականների համար։