Անցնել բովանդակությանը

· Դասական

Արժևորելով կինոռեժիսորի ժառանգությունը. համերգ՝ նվիրված Անրի Վերնոյի 100-ամյակին

Արժևորելով կինոռեժիսորի ժառանգությունը. համերգ՝ նվիրված Անրի Վերնոյի 100-ամյակին
Ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին տեղի կունենա հոբելյանական համերգ: Նախագիծն իրականանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ 

Համերգի ընթացքում կհնչեն Անրի Վերնոյի ֆիլմերի երաժշտությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ (ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան), «Դլե յաման» երգը՝ մարսելաբնակ դուդուկահար Լևոն Մինասյանի նվագակցությամբ: Կհնչեն նաև Շառլ Ազնավուրի և Միշել Լեգրանի ստեղծագործություններից:

Համերգին ներկա կլինեն հեղինակավոր հյուրեր, արվեստագետներ թե՛ Հայաստանից, թե՛ Ֆրանսիայից. ներկա կլինեն նաև Վերնոյի ընտանիքի անդամները:

Միջոցառման նպատակն է հարգանքի տուրք մատուցել ֆրանսահայ հայտնի կինոռեժիսորի հիշատակին, ներկայացնել Վերնոյի ստեղծագործական ժառանգությունը, արժևորել նրա տեղն ու դերը համաշխարհային կինոարվեստում և բացահայտել ազգային ինքնության առանձնահատկությունը:

Հոբելյանական համերգի տոմսերը հասանելի են
Wylling.com կայքում՝ https://bit.ly/31wyzXS հղումով։