Անցնել բովանդակությանը

· Դասական

Ղազարոս Սարյանի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգային երեկո՝ Ա․ Խաչատրյանի տուն-թանգարանում

Ղազարոս Սարյանի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգային երեկո՝ Ա․ Խաչատրյանի տուն-թանգարանում
Ապրիլի 9-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա Ղազարոս Սարյանի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգային երեկո։ Կհնչեն մեծանուն կոմպոզիտորի կամերային-գործիքային ստեղծագործությունները` «Արս լունգա» դուետի, ալտահար Յանա Դարյանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Կամերային անսամբլի ֆակուլտետի ուսանողների կատարմամբ։ 

Համերգը կազմակերպել են ԵՊԿ կամերային երաժշտության ֆակուլտետը, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանները։ Ծրագրի նախաձեռնող և գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ
Արամ Թալալյան։