Թավջութակահար Արամ Թալալյանը ընտանիքում երրորդ սերնդի երաժիշտէ, հորեղբոր՝ Հենրիկ Թալալյանից եւ հոր՝ Գերոնտի Թալալյանից հետո: Ծնվել է 1971 թ. ապրիլի 4-ին, Երեւանում: Գերազանցությամբ ավարտելով Յեյլի համալսարանի մագիստրատուրան (ԱՄՆ), թավջութակահարը վերադարձելէ հայրենիք: 1997 թ.-ից դասավանդում է թավջութակ եւ կամերային երաժշտություն Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նրա ուսանողները պարբերաբար արժանանում են միջազգային մրցույթների հաղթողի կոչման: Արամ Թալալյանը հիմնադրել է Երեւանյան Բարոկկո երաժշտության,ինչպես նաեւ Թալալյան եղբայրների ալտի եւ թավջութակի փառատոնը: 2010-2011թթ. եղել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնած Դասական երաժշտությանհամերգաշարի գեղարվեստական ղեկավարը: 2000–2009 թթ. ելույթ է ունեցելԿոմիտասի անվան լարային քառյակի, 2015-2018 թթ.՝ Արամ Խաչատրյանիանվան լարային քառյակի կազմերում: Համագործակցել է մի շարք անվանի երաժիշտների հետ, որոնցից են ԿլոդՖրանկը, Յո Յո Ման, Գյունտեր Հերբիգը, Էմին Խաչատուրյանը, ՎոլֆգանգՄայերը, Վլադիմիր Սպիվակովը, Դիմուտ Պոպենը, Անի եւ Իդա Կավաֆյանները,Լեւոն Չիլինկիրյանը, Իլյա Գրինգոլցը, Նարեկ Հախնազարյանը, Սերգեյ Խաչատրյանը եւ այլոք: Թավջութակահարը ելույթ է ունեցել ԱՊՀ երկրներում,Եվրոպայում, Ասիայում, Մերձավոր Արեւելքում եւ այլուր: Մի շարք կոմպոզիտորների նվագախմբային, կամերային եւ սոլո ստեղծագործությունների առաջին կատարումները վստահվել են հենց Ա. Թալալյանին: 2009 թ. արժանացելէ ՀՀ Վաստակավոր արտիստի կոչման: 2013 թ.-ին Արամ Խաչատրյանի անվան մրցույթում գլխավորել է ժյուրիի կազմը: 2009 թ. դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանի հետ հիմնադրել է ARS LUNGA դուետը: Նրանք երկուսով «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի շրջանակներում կատարել են 20-21-րդ դարերի 60 հայ կոմպոզիտորների՝ թավջութակի եւ դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ, որոնք թողարկվել են 12 խտասկավառակների տեսքով: 2011-2014 թթ. որպես դիրիժոր ելույթ է ունեցել «Վերադարձի փառատոն»,«Խաղաղության մեղեդիներ», «Ազգային պատկերասրահ» փառատոների շրջանակներում: Արամ Թալալյանի շնորհիվ Երեւանի Կոմիտասի անվանպետական կոնսերվատորիայում 2018 թ. ներդրվել է ERASMUS PLUS ծրագիրը: