· Դասական
Համերգ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին ժամը 19:00-ին, Երևանի Սբ․ Աննա եկեղեցու բակում կանցկացվի բացօթյա համերգային երեկո, որի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «ԱգապԷ» կամերային երգչախումբը (իգական կազմ) և «Ֆոլկ-մոդեռն» ժողովրդական գործիքների նվագախումբը:
Համերգի ընթացքում կներկայացվի պատմամշակութային հուշարձանների պատկերներով 3 նամականիշ, որոնք թողարկվել են «Հայփոստի» համագործակցությամբ: Միջոցառման նպատակն է նախագծի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացումը. յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր մասնակցությունն ունենալ հուշարձանների պահպանությանը:
Լուսանկարը՝ Սբ․ Աննա եկեղեցու ՖԲ էջից