Անցնել բովանդակությանը

· Դասական

Կամերային երաժշտության տանը կնշվի Երվանդ Երկանյանի 70-ամյակը

Կամերային երաժշտության տանը կնշվի Երվանդ Երկանյանի 70-ամյակը
Նոյեմբերի 26-ին, ժամը 19:00-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա կոմպոզիտոր, ջութակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյանի 70-ամյակին նվիրված համերգ։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երգահանի հոբելյանին նվիրված երեկոյին ելույթ կունենան Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Տիգրան Հեքեքյան), «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան), «ԱՐԱՐ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Գոռ Մելքումյան)։

Համերգին կհնչեն Երվանդ Երկանյանի խմբերգային և գործիքային ստեղծագործությունները: