Կենսագրություն
Երվանդ Երկանյանը ծնվել է 1951 թվականին Գյումրիում։ Երաժշտական կրթություն ստացել է 5 տարեկան հասակից՝ հաճախելով ջութակի դասերի։ 1970 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (պրոֆեսոր` Գ. Եղիազարյան) և ջութակի (պրոֆեսոր` Հ. Վարդանյան) բաժինները։ 1978 թվականին ավարտել է նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ պրոֆեսոր Գ. Եղիազարյանի ղեկավարությամբ։
1987-1994 թթ. եղել է հայկական հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը, համույթի համար մշակել է շուրջ 150 հայկական շարական: 1995 թ. վարել է Բեյրութի «Գուսան» երգչախմբի ղեկավարի պաշտոնը: 1996 թ-ից եղել է«Հայաստան» նվագախմբի ղեկավարը: 1999 թ-ից ղեկավարել է «Մադրիգալ» անսամբլի ղեկավարի պաշտոնը: 2000 թ. վարել է Բարսեղ Կանաչյանի երաժշտանոցի տնօրենի պաշտոնը:
Հեղինակ է երաժշտաբեմական (օպերա, բալետ), սիմֆոնիկ, կամերային, խմբերգային ստեղծագործությունների, հոգևոր և ժողովրդական երգերի մշակումների, որոնք հնչել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Հունգարիայում, Արգենտինայում, Լիբանանում և այլուր:
1993 թ. պարգևատրվել է Մեծի Տանն Կիլիկիո «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 2011 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: 2016 թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, 2017-ին՝ Երևանի քաղաքապետի Ոսկե, 2021 թ․՝ Մովսես Խորենացի մեդալով։