Հանրահայտ մեցցո-սոպրանո Էլինա Գարանչան կատարել է «Լուսին ելավ» ստեղծագործությունը (տեսանյութ)
Հրապարակվել է՝ Մրտ 10 2020, 15:58
Մարտի 8-ին Ժնևի Վիկտորիա հոլլում տեղի է ունեցել աշխարհահռչակ մեցցո-սոպրանո էլինա Գարանչայի մենահամերգը, որը կազմակերպել է «Ավետիս» մշակութային ասոցիացիան (ասոցիացիայի նախագահ՝ Վարդուհի Խաչատրյան)։ Ծրագրում ընդգրկված էին Շումանի, Սան-Սանսի, Բիզեյի, Չապի ստեղծագործությունները։ Ավանդաբար «Ավետիս» ասոցիացիայի կազմակերպած համերգներում հնչում են հայկական ստեղծագործություններ։ Էլինա Գարանչայի համերգը բացառություն չէր։ Նա արտասահմանցի ունկնդրի համար կատարել է «Լուսին ելավ» հայտնի ստեղծագործությույնը, որն իր հայուհի կնոջ՝ երգչուհի Քեթի Բերբերյանի համար մշակել է աշխարհահռչակ իտալացի կոմպոզիտոր Լուչիանո Բերիոն։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, համերգն անցել է լեփ լեցուն դահլիճում, չնայած կորոնավիրուսի պատճառով բազմաթիվ համերգներ Ժնևում հետաձգվել էին։ Համերգին ներկա էին նաև Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ։ Կազմակերպիչների խոսքով՝ Էլինա Գարանչան Հայաստանում մենահամերգով ելույթ ունենալու ցանկություն է հայտնել։
«Ավետիսի» հաջորդ նախագիծը դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլիի մենահամերգն է, որ տեղի է ունենալու մայիսի 21-ին՝ Նյու Յորքի Քարնեգի Հոլլում։
«Ավետիս» մշակութային ասոցիացիայի նախագահ Վարդուհի Խաչատրյանի հարցազրույցը՝ այստեղ։
Լուսանկարը՝ Դեմիր Սոնմեզի