Անցնել բովանդակությանը

· Դասական

«Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմի պրեմիերան` Կինոյի տանը

«Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմի պրեմիերան` Կինոյի տանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում տեղի կունենա «Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի Ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի կյանքին ու գործունեությանը:

Ֆիլմի նպատակն է համապարփակ տեղեկություններ ներկայացնել Հովհաննես Չեքիջյանի կյանքի ու գործունեության մասին. այն մեկ անգամ ևս արժևորում է Մաեստրոյի վաստակը հայրենիքի մշակութային կյանքի հզորացման գործում։

Նախագծի հեղինակ և պրոդյուսեր՝ Լիլիթ Մովսիսյան: