· Դասական
Ինչպե՞ս լսել ու հասկանալ ժամանակակից ակադեմիական երաժշտությունը
Ապրիլի 3-26-ը Հայաստանում տեղի կունենա «Խաչմերուկներ 2023. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը, որի շրջանակներում տեղի կունենան համերգներ Երևանում և Գյումրիում։ Փառատոնի մասին մանրամանսերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3njFGxU.
Թեմայի առնչությամբ մի քանի կետով անդրադառնանք այն կարևոր հարցին, թե ինչպե՞ս երաժշտական կրթություն չունեցող և հաճախ այլ բան լսելու ակնկալիքներով համերգասրահ եկող ունկնդիրը կարող է դառնալ ավելի պատրաստված, տեղեկացված, ինչպե՞ս լսել ու հասկանալ ժամանակակից ակադեմիական երաժշտությունը։
Ժամանակակից ակադեմիական երաժշտությունը նախորդ հարյուրամյակում ծագած երաժշտաարտահայտման ձև է, որն իր մեջ կրում է էլեմենտներ դասական և ժամանակակից ոճերից։ Այն կարող է կրել շատ լայն ոճերի համադրման շրջանակ՝ սկսած փոփ, ջազ, ռոք երաժշտությունից մինչև էթնիկ և դասական երաժշտություն։ Սակայն ժամանակակից ակադեմիական երաժշտությունը լայն տարածում չունի և հաճախ այն շատ բարդ է ունկնդրի ընկալման համար։ Բայց կան մի քանի քայլեր, որոնք ունկնդրին հնարավորություն կտան հասկանալ այն, ինչ լսում և տեսնում են։
Առաջին քայլը, որ կարելի է անել համերգ գնալուց առաջ՝ հնչող կոմպոզիտորների մասին նախապես տեղեկություններ ստանալն է, թե ինչ գործեր ունի գրված, ինչ երաժշտական ուղղություն կամ ուղղություններ ունի իր ստեղծագործություններում։
Ծանոթանալով կոմպոզիտորներին և նրանց ստեղծագործական ոճերին՝ դուք ավելի մեծ հետաքրքրությամբ կլսեք համերգային կատարումները և ստեղծագործությունները, կկարողանաք լսողական մակարդակում տարբերել սերիալիզմը մինիմալիզմից, սպեկտրալիզմը պոստմոդեռնիզմից և այլն…
Երկրորդ քայլը, որ ավելի կնպաստի համերգը վայելելուն՝ ակուստիկ, էլեկտրոնային գործիքների և ձայնարտաբերման միջոցների հետ ծանոթանալն է։ Այստեղ կարող են լինել ինչպես դասական գործիքներ (ջութակ, թավջութակ, ֆլեյտա, կլարնետ, դաշնամուր և այլն) այնպես էլ էլեկտրոնային գործիքներ` անալոգային սինթեզատորներից մինչև թվային ձայնարտաբերման միջոցներ, որոնք իրենց հերթին ստեղծում են DAW (թվային ձայնի հետ աշխատելու համակարգչային ծրագրեր) միջոցով, ինչպես նաև հենց կոմպոզիտորների կամ հնչյունային արտիստների կողմից ստեղծվող նոր ակուստիկ գործիքները, որոնք գուցե տարիներ հետո դառնան լայն կիրառելի և նույնքան դասական, ինչպես օրինակ ջութակն է։
Երրորդ քայլը երաժշտության ստեղծման մեթոդների և գործընթացի հետ ծանոթությունն է և ինչու ոչ, նաև մասնակցությունը։ Կոմպոզիտորական տեխնիկան իմացությունների մի փունջ է, որով այս կամ այն հեղինակը կարողանում է արտահայտել իր մտքերը ձայնի կամ ձայնարտաբերման միջոցով։ Հաճախ դրանք կարող են լինել շատ բարդ և դժվար ընթեռնելի նույնիսկ պրոֆեսիոնալ երաժիշտների համար, բայց այնուամենայնիվ առանց դրանց մասին պատկերացումների դժվար է հասկանալ բեմին կատարվող վիզուալ, հաճախ տարօրինակ թվացող գործողությունները, ինչպիսին օրինակ դաշնամուրի լարերի մեջ նվագելն է…
Երբ փոքր֊ինչ տեղյակ ենք այս ամենից, ունկնդրելիս արդեն սկսում ենք հետաքրքրությամբ նկատել հնչերանգների և գործողությունների կապը և դրանց ընկալումը դառնում է ավելի դյուրին և հասկանալի։
Հաճախ կոմպոզիտորները կամ հնչյունային արտիստները ստեղծում են ինստալիացիաներ կամ ինտերակտիվ երաժշտական ներկայացումներ, որտեղ հետաքրքրված ունկնդիրը կարող է մասնակցել կատարվող պրոցեսներին, ազդել դրանց վրա սեփական գործողություններով և ստանալով հաճույք այդ ամբողջ ընթացքից` ձեռք բերելով մեծ փորձառություն։
Եվ վերջապես վերջին իմացությունը, որը կօգնի ունկնդրին, թեկուզ մակերեսորեն լսածը վերլուծելու և ինտերպրետացիա անելու կարողությունն է, որը շատ ավելի մեծ ու հետաքրքրական շերտեր կբացի։ Օրինակ` կրկնվող հատվածների նկատելը, թեմաների առկայությունը կամ բացակայությունը, գործիքների միմյանց լրացնելը, մի տեմբրից մյուսի փոփոխությունը և այլն…
Ժամանակակից ակադեմիական երաժշտություն լսել և հասկանալը շատերի համար բարդ է, բայց երբ դա հաղթահարվում է, բացվում են երաժշտության ընկալման նոր հորիզոններ, որոնք փոխում են և մոտեցումները, և նույնիսկ ապրելակերպը։ Դուք կսկսեք իրերին նայել այլ տեսանկյուններից և տարբերել լավ ստեղծագործությունը վատից, նույնիսկ ընդհանրապես չիմանալով, թե այդ պահին որ հեղինակավոր կոմպոզիտորի ստեղծագործությունն եք լսում։ Եվ իհարկե ամենակարևորը, որ դուք գնալով համերգների, ձեր ժամանակը չեք համարի իզուր կորսված, քանի որ կհասկանաք այն ամենը, ինչ կատարվելու է բեմում և նույնիսկ մասնակիցը կդառնաք այդ ամբողջ պրոցեսին, որն ամենակարևորն է։
Սերգեյ Ումրոյան
Կոմպոզիտոր, պրոդյուսեր