Անցնել բովանդակությանը

· Ժողովրդական

Կոմիտասի մասին ֆրանսահայ հոգեբույժի գիրքը՝ հայերեն

Կոմիտասի մասին ֆրանսահայ հոգեբույժի գիրքը՝ հայերեն

Հոկտեմբերի 1-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ֆրանսահայ հոգեբույժ Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի «Գերաշնորհ Հայր Կոմիտասը՝ հայ հոգևորականն ու երաժիշտը (1869-1935)․ հոգեկենսագրական մի փորձ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

Բացման խոսքով հանդես եկավ թանգարան-ինստիտուտի տնօրեն, կոմիտասագետ Լուսինե Սահակյանը՝ շնորհավորելով բոլորին արժեքավոր հրատարակության առիթով և շնորհակալություն հայտնելով գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանին։ Նա նշեց, որ սա մի գիրք է, որը պիտի հերքի Կոմիտաս Վարդապետի մասին բազմաթիվ սխալ վարկածներ, և վստահություն հայտնեց, որ այն մեծ պահանջարկ կունենա։

Շնորհանդեսի շրջանակում բանախոսությամբ հանդես եկավ գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը, ելույթ ունեցավ «Գեղարդ» երգեցիկ խումբը. գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան։

Հնչեցին Կոմիտաս Վարդապետի մեներգերը (կոնցերտմայստեր՝ Տիգրան Մեսրոպյան, մենակատարներ՝ Նելլի Քալաշյան, Անի Սիմոնյան, Տաթև Թադևոսյան, Անահիտ Գաբրիելյան, Անժելա Բադալյան) և խմբերգերը։

Միջոցառումն իրականացվեց «Կոմիտաս» միջազգային փառատոնի շրջանակում, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը։