· Ջազ
Իգոր Բուտմանը իր հոնորարը փոխանցել է Արցախին
Ռուս հայտնի սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը միացել է Հայկական ասամբլեայի նախաձեռնությանը։ Ինչես նշված է Ասամբլեայի ֆեյսբուքյան էջում, Բուտմանը իր՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Պ․ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացած համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս նախաձեռնությանը միացել էր դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, որը նույնպես իր հոնորարը փոխանցել էր Արցախին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս նախաձեռնությանը միացել էր դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, որը նույնպես իր հոնորարը փոխանցել էր Արցախին։