· Դասական
"Lockdown Archives". Կոնցերտգեբաուի բացառիկ արխիվը
Հուլիսի 1-ից Ամստերդամի թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը երաժշտասերների դատին է հանձնում բացառիկ համերգների տեսագրություններ։ 2020 թ․ հունիսից մինչև 2021 թ․ հունիս ընկած ժամանակահատվածում, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով գործում էին խիստ սահմանափակումներ, նվագախումբը տեսագրել է բացառիկ համերգներ՝ աշխարհահռչակ երաժիշտների մասնակցությամբ։
Համերգաշարը կոչվում է Lockdown Archives և հասանելի կլինի նվագախմբի կայքում մեկ ամիս ամբողջովին անվճար։ 2020 թ․ գարնանից Կոնցերտգեբաուն կատարել է մոտ 80 ստեղծագործության տեսաձայնագրում։ Երաժիշտները նվագել են դատարկ դահլիճում՝ իրարից մեկ ու կես մետր հեռավորության վրա։ Որպես մենակատար հանդես են եկել բազմաթիվ աշխարհահռչակ արտիստներ, նվագախումբը ղեկավարե են անվանի դիրիժորներ։
Բացի տեսագրություններից, հուլիսի 1 -ից վաճառքի են հանվել առաջիկա համերգաշրջանի տոմսերը։