· Դասական
Երեք հայ երգիչ կմասնակցի Operalia հեղինակավոր միջազգային մրցույթին
Աշխարհի ամենահեղինակավոր օպերային մրցույթներից մեկի՝ «Operalia 2026»-ի մասնակիցների ցանկում ընդգրկվել են երեք հայ կատարողներ՝ սոպրանո Յանա Այվազյանը, բարիտոն Ակսել Դավեյանը և սոպրանո Մարիաննա Հովհաննիսյանը։ Նրանք հնարավորություն կունենան իրենց արվեստը ներկայացնելու միջազգային հեղինակավոր ժյուրիի և օպերային աշխարհի առաջատար մասնագետների առջև։
Այս տարվա մրցույթին մասնակցում է 34 երիտասարդ օպերային երգիչ՝ 15 երկրից։ Մասնակիցները ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Հարավային Կորեան, Իսպանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Գերմանիան, Ղազախստանը, Կուբան և այլ երկրներ։
«Operalia 2026» մրցույթը կանցկացվի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը Չինաստանի Շանհայ քաղաքում՝ համախմբելով աշխարհի ամենախոստումնալից երիտասարդ օպերային երգիչներին։