Անցնել բովանդակությանը

· Դասական

Հայ դաշնակահարուհին միջազգային հաղթանակ է գրանցել Բեռլինում

Հայ դաշնակահարուհին միջազգային հաղթանակ է գրանցել Բեռլինում
Պատանի դաշնակահարուհի, Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Անի Մելիքյանը (Իրինա Գրիգորյանի դասարան) հերթական միջազգային հաջողությունն է գրանցել՝ արժանանալով առաջին մրցանակի։

2026 թվականի ապրիլի 2-ին դաշնակահարուհին Բեռլինի Ֆիլհարմոնիայի դահլիճում ներկայացրել է Հայաստանը "Grand Prize Virtuoso" մրցույթին, որին մասնակցել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 50 տաղանդավոր երաժիշտ։ Միջազգային ստուգատեսին Անի Մելիքյանը պատվով ներկայացրել է Հայաստանը և արժանացել առաջին մրցանակի։

Սա Անի Մելիքյանի առաջին միջազգային ելույթը չէ։ Նա հանդես է եկել Նիդեռլանդների Ամստերդամում և Հիլվերսում քաղաքներում անցկացված հեղինակավոր միջազգային մրցույթում՝ ևս մեկ անգամ հաստատելով իր բարձր մասնագիտական մակարդակը և կատարողական վարպետությունը։

Հատկանշական է, որ իր եվրոպական համերգների ընթացքում Անի Մելիքյանը ներկայացրել է նաև հայկական դասական երաժշտությունը՝ կատարելով Առնո Բաբաջանյանի «Մեղեդին», որը ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի կողմից։