Անցնել բովանդակությանը

· Դասական

Ե․ Չարենցի ծննդյան օրը նշանավորվել է մի քանի միջոցառումներով

Ե․ Չարենցի ծննդյան օրը նշանավորվել է մի քանի միջոցառումներով
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը գրողի ծննդյան 124-ամյակին նախաձեռնել էր մի շարք միջոցառումներ։ Միջոցառումների մեկնարկը տրվել է Չարենցի ծննդյան նախօրեին՝ թանգարանում։ Նախատոնական օրն ավարտվել է դասական երաժշտության ծրագրով։ Համերգի ընթացքում ելույթներով հանդես են եկել միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ Ստեֆանի Քոչարյանը (սոպրանո), Էրիկ Մանուկյանը (1-ին ջութակ), Ռիմա Միրզոյանը (2-րդ ջութակ), Նարեկ Ասատրյանը (ալտ), Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակ), Վահե Դանիելյանը (թավջութակ), Սաթենիկ Սարգսյանը (ֆլեյտա)։Ծրագրում հնչել են Վ․ Ա․ Մոցարտի, Ջ․ Ռոսինիի, Գ․ Ֆ․ Հենդելի, Ա․ Վիվալդիի, Ա․ Չեստիի, Ալ․ Ստրադելլայի,  Հ․ Պյորսելի ստեղծագործություններից և աշխարհահռչակ դասականների չարենցյան թարգմանություններից, որոնք ասմունքել է Սոնա Համբարձումը։

Եղիշե Չարենցի ծննդյան օրն ամփոփվել է «Նաիրյան» վոկալ անսամբլի համերգով. հնչել են կոմիտասյան երգերից, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։