Եկանք «Մոխրոտի» 100-րդ ներկայացումից։ Հսկայական հաճույք ստացանք. Խաչատրյանի նամակը Պրոկոֆևին - Armenian National Music (anmmedia.am)
Եկանք «Մոխրոտի» 100-րդ ներկայացումից։ Հսկայական հաճույք ստացանք. Խաչատրյանի նամակը Պրոկոֆևին

Հրապարակվել է՝ Մյս 26 2020, 19:12

Հեղինակ՝ ANM Media
Արամ Խաչատրյանի նամակը Սերգեյ Պրոկոֆևին:

Թանկագին Սերգեյ Սերգեևիչ, Մենք Նինայի հետ հենց հիմա եկանք «Մոխրոտի» 100-րդ ներկայացումից։ Հսկայական հաճույք ստացանք։

Թույլ տվեք, թանկագին Սերգեյ Սերգեևիչ, շնորհավորել 100-րդ ներկայացման կապակցությամբ և ասել Ձեզ, որ Դուք հիասքանչ կոմպոզիտոր եք։ Ի՜նչ երևելի է «Մոխրոտի» երաժշտությունը։ Որքա՜ն տաղանդով առկայծող էջեր կան բալետում։

Դժվար է բառերով արտահայտել այն հաճույքը (հոգեկան մաքրումը), որը զգում ես «Մոխրոտի» երաժշտությունը լսելիս, սքանչելի Ուլանովայի խաղը և Վիլյամսի ձևավորումը դիտելիս։ Երկրորդ գործողության Ադաջիոն, Մոխրոտի որոնումները, ժամացույցը և ուրիշ շատ կտորներ՝ ի՜նչ հիանալի է այդ ամենը։ Իսկ վա՜լսը։ Ուզում եմ շատ բան ասել, բայց դժվար է թղթի միջոցով արտահայտել։

Բարևեք Միրա Ալեքսանդրովնային։ Ցանկանում ենք Ձեզ առողջություն և ամենայն բարիք։

Ձեզ սիրող՝ Արամ Խաչատրյան և Նինա Մակարովա
11 ապրիլի 1950թ., Մոսկվա